
Բաքվում հայերի դեմ դատավարությունների շրջանակներում կիրառվում են արգելված միջոցներ և խոշտանգումներ, Ազգային ժողովում հարցուպատասխանի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Հայաստանի Հանրապետությունը, ի դեմս ՀՀ արտաքին գործերի նախարարության, հանդես է եկել հստակ գնահատականով, և մենք շարունակելու ենք ջանքերը խնդրի լուծման ուղղությամբ։ Մեր դիվանագետներն անում են առավելագույնը՝ առաջնորդվելով առաջին հերթին «մի վնասիր» սկզբունքով»,- ասաց վարչապետ Փաշինյանը։
Վարչապետն ընդգծեց, որ արգելված միջոցների, այդ թվում՝ ֆիզիկական և հոգեբանական ճնշման գործիքների կիրառումը «մեզ համար անընդունելի է»։
Նիկոլ Փաշինյանը նշեց, որ խաղաղության պայմանագրի կնքմանն ուղղված ջանքերն այն գործողություններից են, որոնք կարող են նպաստել այս և այլ հարցերի լուծմանը։




