ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանձնարարել է դադարեցնել համագործակցությունը Ուկրաինայի հետ հետախուզական ոլորտում, Fox Business Network- ին հայտնել է ԿՀՎ տնօրեն Ջոն Ռեթքլիֆը։
«Ես կարծում եմ, որ ռազմական եւ հետախուզական ոլորտում համագործակցության այս ընդմիջումը կավարտվի։ Կարծում եմ, մենք Ուկրաինայի հետ կաշխատենք ուս ուսի եւ համատեղ կարող ենք դիմագրավել ագրեսիային, սակայն մեզ նաեւ պետք է աշխարհն ավելի լավը դարձնենք եւ խաղաղ բանակցություններում հասնենք առաջընթացի»,- ասել է Ռեթքլիֆը։
Ավելի վաղ Financial Times-ը հայտնել էր, որ ԱՄՆ դադարեցրել է հետախուզական տվյալների փոխանակումը Ուկրաինայի հետ։
Ըստ պարբերականի՝ ամերիկյան հետախուզության հետ համագործակցությունը էական նշանակություն ունի Ուկրաինայի համար ռուսական ռազմական օբյեկտները հայտնաբերելու և հարվածելու հարցում։




