ԿարևորՀասարակություն

«Անվճար հասարակական տրանսպորտ Երևանի բնակիչների համար» էջը կեղծ է․ Երևանի քաղաքապետարան

Համացանցում տարածվել է «Անվճար հասարակական տրանսպորտ Երևանի բնակիչների համար» վերնագրով կեղծ կայքէջ, որտեղ առաջարկվում է մատչելի տարբերակով տոմս ձեռք բերել, հայտնում են Երևանի քաղաքապետարանից։

Հիշեցնում են նաև, որ  թվային տիրույթում տրանսպորտի տոմս կարելի է ձեռք բերել բացառապես Telcell Wallet բջջային հավելվածի և transport.yerevan.am կայքի միջոցով։

«Հորդորում ենք չտրամադրել որևէ տվյալ անհայտ աղբյուրներին՝ հաշվի առնելով Ձեր անձնական տվյալների և ֆինանսական միջոցների անվտանգության նկատառումները»,-նշում են քաղաքապետարանից։

Կարդացեք նաև

Back to top button