ԿարևորՔաղաքական

Հայաստանի և Իրանի հարաբերությունները հիմնված են բնական շահերի վրա․ Փաշինյան

Հայաստանի և Իրանի հարաբերությունները հիմնված են բնական շահերի վրա, ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Իրանի Իսլամական Հանրապետության պետական հեռուստատեսությանը տված հարցազրույցում։

«Միշտ ընդգծում եմ, որ Իրանի և Հայաստանի հարաբերությունները հիմնված են բնական շահերի վրա․ սա երաշխիք է, որ երկու երկրների հարաբերությունները զարգացման ռազմավարական տրամաբանության մեջ են»,-ասել է նա։

«Մեր առևտրաշրջանառությունը բնական տեմպերով աճում է։ Իհարկե, նաև կան խնդիրներ, խոչընդոտներ, որոնք չլինելու դեպքում այդ հարաբերությունները, մասնավորապես՝ առևտրատնտեսային ոլորտում, գուցե ավելի մեծ կլինեին։

Նաև կարծում եմ, որ մենք Իրանի կառավարության հետ գործակցության շնորհիվ կարողանում ենք աճի լավ տեմպ ունենալ, մեր առևտրաշրջանառության աճը համարժեք է մեր տնտեսական աճին, որը բավական բարձր է։ Այս առումով կարծում եմ, որ պետք է գոհանանք հարաբերությունների այն մակարդակից, որ ունենք, և աշխատենք ավելի արդյունավետ դարձնել այդ հարաբերությունները»,- նշել է վարչապետը։

Կարդացեք նաև

Back to top button