
Իրանի խորհրդարանը կիրակի օրը պաշտոնանկ է արել երկրի էկոնոմիկայի նախարար Աբդոլնասեր Հեմմատիին տնտեսության վատ կառավարման և ազգային արժույթի անկման պատճառով, գրում է Reuters-ը:
Խորհրդարանն անվստահության քվեարկությունն արել է նախագահ Մասուդ Փեզեշկիանի պաշտոնավարումից գրեթե ութ ամիս անց: Ութ ամսվա ընթացքում Իրանի արժույթը կորցրել է իր արժեքի գրեթե կեսը ԱՄՆ դոլարի նկատմամբ:
Նախարարի անվստահության օգտին քվեարկել է 182-ը, դեմ 89-ը պատգամավոր, 1 ձայն անվավեր է ճանաչվել։




