ԿարևորՄշակույթ

Հայ դերասանների մասնակցությամբ «Անորա» ֆիլմը Օսկար է ստացել մի քանի անվանակարգերում

Հայ դերասաններ Կարեն Կարագուլյանի և Վաչե Թովմասյանի մասնակցությամբ ամերիկացի ռեժիսոր Շոն Բեյքերի «Անորա» կատակերգական դրաման արժանացել է Օսկարի մի քանի անվանակարգերում

Լոս Անջելեսում մրցանակաբաշխությունը հեռարձակվել է մարտի 3-ի գիշերը ABC News հեռուստաալիքով։

Ֆիլմը հաղթել է «Լավագույն օրիգինալ սցենար», «Լավագույն մոնտաժ» և «Լավագույն ռեժիսուրա» անվանակարգերում։ Բեյքերը շնորհակալություն է հայտնել այն մարդկանց, ում պատմությունները ոգեշնչել են իրեն՝ ստեղծելու ֆիլմը:

«Նրանք կիսվեցին իրենց պատմություններով, ինձ հետ կիսվեցին իրենց կյանքի փորձով: Իմ խորին հարգանքը, շնորհակալություն»,- ասել է ռեժիսորը։

«Լավագույն դերասանուհի» է ճանաչվել Մայքի Մեդիսոնը «Անորա» ֆիլմի համար։
«Լավագույն դերասան» է ճանաչվել Էդրիեն Բրոդին «Բրուտալիստը» ֆիլմի համար։

ABC News-ը նաև հայտնել է, որ «Կոնկլավ»-ն արժանացել է լավագույն ադապտացված սցենարի մրցանակին։ Բեմում դրա սցենարիստ Փիթեր Ստրաունը շնորհակալություն է հայտնել դերասանական կազմին և խմբին իրենց աշխատանքի համար:

Ամերիկացի դերասան Կիրան Քալկինը «Օսկար» է ստացել «Իրական ցավ» ֆիլմում երկրորդ պլանի լավագույն դերասան անվանակարգում։ Այս անվանակարգում առաջադրվել է նաև ռուս դերասան Յուրա Բորիսովը՝ «Անորա» ֆիլմում դերակատարման համար։

Կարդացեք նաև

Back to top button