
2025 թվանակի փետրվարի 27-ին Երևանում Ճապոնիայի կառավարության և Հայաստանում ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) միջև տեղի է ունեցել «Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց և հյուրընկալող համայնքների հոգեկան առողջության և հոգեսոցիալական աջակցության ծրագրի» հայտագրերի փոխանակման ստորագրման արարողությունը, հայտնում են ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանությունից։
Հայտագրերը ստորագրել են դեսպան Աոկի Յուտական և Հայաստանում ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի ներկայացուցիչ տիկին Քրիստինե Վայգանդը` չորս համապատասխան նախարարությունների փոխնախարարների ներկայությամբ:
Սա ավելի քան 3 միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ նոր համագործակցություն է Ճապոնիայի և ՅՈՒՆԻՍԵՖ-ի միջև՝ ուղղված Հայաստանում երեխաների հոգեկան առողջության կարիքներին: Նախաձեռնությունը տրամադրում է հոգեկան առողջության և հոգեսոցիալական բարեկեցության ծառայություններ Լեռնային Ղարաբաղից տեղահանված երեխաների և նրանց հյուրընկալող համայնքների համար:




