Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը Եվրո-2026-ի ուղեգիրը վաստակելու մեծ հնարավորություն ունի։ Մեր թիմը գլխավորում է ընտրական փուլի իր խմբի մրցաշարային աղյուսակը։ Մնացել է վճռորոշ երկու հանդիպում անցկացնել։
Հարցազրույցի հիմնական թեմաները՝
- Ինչպե՞ս է մեր ընտրանին նախապատրաստվում վճռորոշ հանդիպումներին, այդ թվում՝ մտածելակերպի և հոգեբանական մակարդակում։
- Տարիներ շարունակ Հայաստանում ի՞նչ քայլեր են ձեռնարկվել ֆուտզալի զարգացման համար։
- Որքանո՞վ է բարելավվել մեր երկրի ներքին, ակումբային առաջնության որակը։
- Ի՞նչ հիմնախնդիրներ են առկա համաշխարհային ֆուտզալում, մասնավորապես՝ տարբեր երկրների հավաքականների կազմերում ծագումով բրազիլացի ֆուտբոլիստների ընդգրկմանը վերաբերող։
- Ինչպիսի՞ նախաձեռնություններ են իրականացվում Հայաստանում մանկապատանեկան ֆուտզալի զարգացման ուղղությամբ։
«Սպորտքաստ» հաղորդման հյուրը ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռուբեն Նազարեթյանն է։




