ԿարևորՄիջազգային

Ուկրաինական պատերազմի երրորդ տարելիցի կապակցությամբ ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաները ժամանել են Կիև

Ուկրաինական պատերազմի երրորդ տարելիցի կապակցությամբ արևմտյան քաղաքական գործիչները ժամանում են Կիև։

Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենին և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստային կայարանում այսօր առավոտյան դիմավորել են Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը և արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիհան։

Կիև են ժամանել նաև Կանադայի վարչապետ Թրյուդոն, Լիտվայի և Լատվիայի նախագահներ Գիտանաս Նաուսեդան և Էդգարս Ռինկևիչսը, Էստոնիայի վարչապետ Քրիստեն Միխալը և Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը։

Ուկրաինայի դաշնակիցները ծրագրում են մասնակցել գագաթնաժողովին, որի մասին ավելի վաղ հայտարարել էր նախագահ Վլադիմիր Զելենսկին։ Կիրակի կայացած ասուլիսում Զելենսկին ասել էր, որ փետրվարի 24-ին Ուկրաինայի գործընկերների գագաթնաժողովին կմասնակցեն 13 երկրների ղեկավարներ, ևս 24-ը կմասնակցեն գագաթնաժողովին տեսակապով։

Կարդացեք նաև

Back to top button