
Հրապարակվել են 2025 թվականի Բունդեսթագի ընտրությունների նախնական արդյունքները։
Պահպանողական դաշինքը, որը բաղկացած է Քրիստոնեա-դեմոկրատական միությունից (ՔԴՄ) և Քրիստոնեա-սոցիալական միությունից (ՔՍՄ), Բունդեսթագի արտահերթ ընտրություններում առաջատարն է։ Այս մասին են վկայում փետրվարի 23-ին կիրակի օրը հրապարակված exit poll-ի արդյունքները, որոնք հիմնված են ընտրատեղամասերից հեռանալիս ընտրողների հարցման վրա։
ՔԴՄ/ՔՍՄ դաշինքը ստացել է ձայների 29%-ը։ Երկրորդ տեղում է ծայրահեղ աջ «Այլընտրանք Գերմանիայի համար» (AfD) կուսակցությունը՝ 19,5 տոկոս: Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը (SPD) ունի 16%:
Ձախ-լիբերալ «Միություն 90»/«Կանաչները» հավաքում են 13,5 տոկոս։
Ձախ կուսակցությունը ստանում է 8,5%, լիբերալ Ազատ դեմոկրատական կուսակցությունը (FDP)՝ 4,9%, իսկ ձախ պոպուլիստական Sahra Wagenknecht Union (SWV)՝ 4,7%։
Ազատ ընտրողները (Freie Wähler), «Վոլտ» կուսակցությունը, Գերմանիայի Մարքսիստ-Լենինիստական կուսակցությունը և «Դաշինք հանուն Գերմանիայի» (Bündnis Deutschland) ունեն 3,9%: Որպեսզի կուսակցությունը ներկայացված լինի Բունդեսթագում, պետք է հավաքի հինգ տոկոս։

Ֆրիդրիխ Մերցը կոչ է արել Գերմանիայում արագ ձևավորել նոր կառավարություն՝ նշելով, որ «աշխարհն իրենց չի սպասում»։
Նա այս հայտարարությունն արել է Բունդեսթագի ընտրությունների ոչ պաշտոնական արդյունքների հրապարակումից հետո։
Գործող կանցլեր Օլաֆ Շոլցն ընդունել է իր պարտությունը՝ ընտրությունների արդյունքներն անվանելով «դառը» SPD-ի համար և ստանձնելով դրանց պատասխանատվությունը։
Նա շնորհավորել է Մերցին հաջողության համար և ընդգծել, որ ժողովրդավարական երկրում պետք է հարգել ընտրողների կամքը, սակայն նշել է, որ անընդունելի է, որ ձայների գրեթե 20%-ը տրվել է ծայրահեղ աջ կուսակցությանը։ SPD-ն գրանցեց իր վատագույն արդյունքը դաշնային ընտրությունների պատմության մեջ։




