ԿարևորՄիջազգային

Իսրայելը հետաձգում է պաղեստինցի բանտարկյալների ազատ արձակումը

Գազայի հատվածում հրադադարի շրջանակներում պաղեստինցի բանտարկյալների ազատ արձակումը կհետաձգվի այնքան ժամանակ, քանի դեռ «ՀԱՄԱՍ»-ը չի դադարեցնի «նվաստացուցիչ արարողությունները», որոնք ահաբեկչական խմբավորումն անցկացնում է իսրայելցի պատանդներին հանձնելիս, հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։

«Հաշվի առնելով «ՀԱՄԱՍ»-ի կողմից կրկնվող խախտումները, ներառյալ մեր պատանդներին նվաստացնող արարողությունները և մեր պատանդներին քարոզչական նպատակներով օգտագործելը, որոշվել է հետաձգել երեկ նախատեսված ահաբեկիչների ազատ արձակումը մինչև երաշխավորվի, որ պատանդների հաջորդ ազատումը տեղի կունենա առանց նվաստացուցիչ արարողությունների»,-ասվում է Նեթանյահուի գրասենյակի հայտարարության մեջ:

Փետրվարի 22-ին ՀԱՄԱՍ-ն ազատ է արձակել ևս վեց իսրայելցի պատանդների և հայտարարել է իր կողմից գործարքի առաջին փուլի ավարտի մասին։ Իսրայելը պետք է նույն օրը բանտից ազատեր 602 պաղեստինցի բանտարկյալների։ Երեկոյան «ՀԱՄԱՍ»-ը հայտնել է նրանց ազատ արձակման ձգձգումների մասին և Իսրայելին մեղադրել հրադադարի համաձայնագրի «աղաղակող խախտման» մեջ։

Ընդհանուր առմամբ, 25 իսրայելցի պետք է ազատ արձակվի, իսկ ութի մարմինները պետք է հանձնվեն առաջին փուլի շրջանակներում, որը կտևի մինչև մարտի 2-ը։ Իսրայելի իշխանություններն ակնկալում են ստանալ ևս չորս դի։

Կարդացեք նաև

Back to top button