
Ձյան պատճառով ընկնելու հետևանքով վնասվածքների դեպքում բուժման ծախսերը կփոխհատուցվեն, ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
«Այս օրերին առատ ձյան պատճառով մեծացել է ընկնելու հետևանքով վնասվածքներ ստանալու ռիսկը: Տեղեկացնում ենք, որ որոշում ենք կայացրել նման դեպքերի բուժման հետ կապված ծախսերը փոխհատուցել պետական պատվերի ծավալով` անկախ սոցիալական կարգավիճակից: Զգույշ և զգոն եղեք»,- գրել է նա:




