
Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն այսօր հայտարարել է, որ նոր Սահմանադրության նախագիծը պետք է պատրաստ լինի մինչեւ 2026 թվականի խորհրդարանական ընտրությունները։
Ըստ նրա, այս պահին նոր սահմանադրության տեքստն է մշակվում, քանի որ նախագծի հայեցակարգի մշակման փորձեր նախորդ տարիներին եղել եւ այն, ըստ էության, մշակված է։
Երկրի հիմնական նոր օրենքում կառավարման համակարգի փոփոխություն նախատեսված չէ, ասել է նախարարը։




