ԿարևորՔաղաքական

ՀՀ ԱԺ նախագահը հանդիպել է Իտալիայի Պատգամավորների պալատի նախագահի հետ

Անցած տարվա ապրիլին իսպանական Պալմայում ստորագրված համագործակցության վերաբերյալ արձանագրությունն աստիճանաբար մտնում է իրականացման փուլ, որի գործնական դրսեւորումներից է նաեւ ՀՀ ԱԺ նախագահի կողմից գլխավորած պատվիրակության ներկայիս այցը Հռոմ, ասել է Ալեն Սիմոնյանը Իտալիայի Պատգամավորների պալատի նախագահ Լորենցո Ֆոնտանայի հետ հանդիպման ժամանակ։

Այդ արձանագրությունը ստորագրել էին երկու երկրների խորհրդարանների ղեկավարները։

ԱԺ հաղորդագրության մեջ նշված է, որ ողջունելով ՀՀ ԱԺ նախագահին Իտալիայում՝ Լորենցո Ֆոնտանան ընդգծել է, որ այս այցը լավ հնարավորություն է քննարկելու ինչպես երկու երկրների եւ խորհրդարանների միջեւ գործընկերային հարաբերությունները, այնպես էլ Հայաստանի՝ եվրոպական ինտեգրմանը վերաբերող հարցեր:

Վերջինս Ալեն Սիմոնյանին ներկայացրել է երեկ Իտալիայի Սենատի կողմից ընդունված բանաձեւը, որը, մասնավորապես, պարտավորեցնում է Իտալիայի կառավարությանը խթանել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղ գործընթացին ուղղված դիվանագիտական գործողությունները` նպաստելով տարածաշրջանում հարատեւ ու կայուն խաղաղության հաստատմանը:

Ալեն Սիմոնյանը Լորենցո Ֆոնտանայի ուշադրությունն է հրավիրել նաեւ Ադրբեջանում պահվող հայ գերիների խնդրին:

Կարդացեք նաև

Back to top button