Դպրություն

Կրթություն և ինովացիաներ․ Team-ը և ՀԱՊՀ-ը՝ տեխնոլոգիական առաջընթացի կերտողներ․ «Դպրություն»

Կրթության ոլորտը ամենաբարդերից է, որն անընդհատ կատարելագործվելու կարիք ունի։ Այժմ շատ կարևորվում և խրախուսվում է հաղորդակցական տեխնոլոգիաների կիրառությունը ուսումնական գործընթացում։                                                                                                        

  • Ի՞նչ աշխատանքներ կամ գործընթացներ են իրականանում ՀԱՊՀ–ում՝  ի նպաստ հայկական տեխնոլոգիական ոլորտի զարգացման։
  • Ինչպիսի՞ գործիքակազմ է օգտագործվում՝ ժամանակակից ուսուցմն ապահովելու համար և համագործակցությունը Թիմ Տելեկոմի հետ ի՞նչ է տալիս ՀԱՊՀ-ին։
  • Երիտասարդ մասնագետների և ուսանողների համար՝ բիզնես հմտությունները զարգացնելու և խթանելու ի՞նչ հնարավորություններ են ստեղծված։
  • Հայաստանի կրթական համակարգը մրցունա՞կ է միջազգային ասպարեզում, ինչպիսի՞  նշաձող է սահմանված ՏՀՏ ոլորտում։

Team-ը խթանում է բիզնես կրթությունը․ որպես տելեկոմ ոլորտի առաջատար ընկերություն՝ բավականին ներդրումներ է կատարել կրթության մեջ։

2023 թվականից Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում Team Telecom Armenia-ի աջակցությամբ բացվել է IELTS պաշտոնական քննական կենտրոն, որը երկրորդն է ՀՀ-ում՝ Բրիտանական խորհրդի կենտրոնից հետո։

Կարևորելով մարզերի զարգացումը՝ Team Telecom Armenia-ն երկրորդ տարին է՝ համագործակցում է «Լոֆթ»-ի հետ՝ նպաստելու մարզերում երիտասարդների համար նախատեսված կրթական, մշակութային, ժամանցային նախագծերի ակտիվացմանը և տարածմանը։

Team Telecom Armenia-ն համագործակցում է նաև «Ուսանողի Տուն» ծրագրի հետ։ Վերջինս մարզերից Երևան եկած ուսանողներին տրամադրում է կեցության հնարավորություն և իրականացնում է կրթական ծրագրեր։

«Դպրություն» հաղորդման հյուրերն են «Թիմ Տելեկոմ Արմենիա» ընկերության բրենդի զարգացման ղեկավար Էլինա Գրբաշյանը, «Թիմ Տելեկոմ Արմենիա» ընկերության անձնակազմի համալրման և պահպանման համակարգող Աննա Հարությունյանը և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի աշխատաշուկայի ուսումնասիրման և մասնագիտական կարիերայի կենտրոնի տնօրեն Գոռ Մարտիրոսյանը։

Կարդացեք նաև

Back to top button