ԿարևորՔաղաքական

Սահմանում երկու կողմն էլ ամրապնդում է դիրքերը. ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարը՝ «Արմենպրես»-ին

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարը փաստել է, որ 2023 թվականի փետրվարի 23-ից հետո, երբ առաքելությունը տեղակայվել է հայ-ադբեջանական սահմանի եւ հսկողության գծի երկայնքով, միջադեպերի թիվն զգալիորեն նվազել ։

«Արմենպրես»-ին տված հարցազրույցում Մարկուս Ռիտերը նշել է, որ Եվրամիությունն առաքելությունը դիտարկում է որպես Հարավային Կովկասում կայունությանը նպաստող գործիք։

«Մենք բացահայտ պարեկություն ենք իրականացնում սահմանի և հսկողության գծի երկայնքով։ Երբ մենք հայտնվում ենք սահմանի ինչ-որ տեղում, միշտ մնում ենք այնպիսի դիրքում, որ երկու կողմերն էլ տեսնեն, որ մենք այնտեղ ենք։ … Դա նշանակում է, որ մենք ոչ միայն նայում ենք, թե ինչ է անում ադրբեջանական կողմը, մենք նաև հետևում ենք, թե ինչ է անում հայկական կողմը, քանի որ Բրյուսելը ցանկանում է իմանալ մեզնից՝ ինչպես է իրավիճակը սահմանին»,- ասել է նա։

Մարկուս Ռիտերը նշել է, որ թեեւ իրավիճակը բավականին հանգիստ է, սակայն Հայաստանն ու Ադրբեջանը ամրապնդում են իրենց դիրքերը։ «Այսպիսով, երկու կողմերն էլ շարունակում են պատրաստվել ավելի վատ զարգացման, դա ակնհայտ է: Բայց մենք այս պահին լարվածություն չենք տեսնում, և սա ամսից ավելի է, ուստի մենք բավականին վստահ ենք, որ տարածաշրջանը լավ ուղու վրա է»,- ասել է նա։

Կարդացեք նաև

Back to top button