
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ռուասաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումը կարող է տեղի ունենալ մինչեւ փետրվարի վերջը, հայտնում է BBC-ին։
Երբ Թրամփը լքում էր Ֆլորիդայում Մար ա Լագոյի իր նստավայրը, լրագրողներից մեկը հարցրել է, թե մինչեւ ամսվա վերջ տեղի կունենա՞ հանդիպումը, ԱՄՆ նախագահն ասել է` հնարավոր է։
Ավելի վաղ նախագահ Պուտինի օգնական Յուրի Ուշակովը նշել էր, որ Թրամփ-Պուտին հանդիպման կոնկրետ ժամկետ առայժմ դժվար է ասել։
Թրամփը նաեւ լրագրողների հարցերին ի պատասխան նշել է, որ դեմ չէ եվրոպական զորքերի տեղակայմանը Ուկրաինայում, ինչը առաջարկել էին Ֆրանսիայի եւ Մեծ Բրիտանիայի առաջնորդները։
«Այնտեղ զորք ունենալը նորմալ է, ես ընդհանրապես չեմ առարկի դրան»,- նրա խոսքերն է մեջբերել Reuters-ը։




