ՀՀ նախկին նախագահները իրենց ամեն ելույթով ապացուցում են, թե որքան վնաս են հասցրել այս պետությանը։ Լևոն Սարդարյանի հեղինակային «Առանց տողատակի» հաղորդմանն այդ մասին ասել է քաղաքագետ, Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար Ստյոպա Սաֆարյանը։
Լևոն Սարդարյանն ու քաղաքագետը զրուցում են Մյունխենի անվտանգության համաժողովի, Հայաստանում և Հայաստանի շուրջ ստեղծված իրադրության, աշխարհաքաղաքական զարգացումների, նաև ներքաղաքական իրավիճակի մասին։
Սաֆարյանի խոսքով, Քոչարյանի ակտիվացումն ունի մի քանի պատճառ, որոնցից մեկն այն է, որ նա էլ Ալիևի պես հույս ունի, որ Թրամփը և Պուտինը կպայմանավորվեն, Հայաստանը կմնա ՌԴ ողորմածությանը, իրենք էլ քաղաքական դիակից վերակենդանալու հնարավորություն կստանան։




