ԿարևորՀասարակություն

Տիրան Խաչատրյանը ազատ կարձակվի 10 մլն դրամ գրավի դիմաց

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը որոշում է կայացրել ԶՈՒ ԳՇ պետի նախկին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքը վերացնելու մասին։ 

Դատարանն ընտրել է համակցված խափանման միջոց՝ 10 միլիոն դրամ գրավ և երկրից չբացակայելու արգելք։ 

Տիրան Խաչատրյանը ձերբակալվել էր 2024 թվականի հունվարի 4-ին։  Նույն օրը միջնորդություն էր ներկայացվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի քրեական դատարան՝ վերջինիս նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու համար։ 2025 թվականի հունվարի 5-ին դատարանը բավարարել է միջնորդությունը և Տ․Խ․-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը։

Տիրան Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել 2020 թվականի 44-օրյա պատերազմի ընթացքում ծառայողական պարտականությունների նկատմամբ անփույթ վերաբերմունք դրսևորելու համար։

Կարդացեք նաև

Back to top button