Արման Ավետիսյանը ծնվել է 1984 թվականին Գյումրիում։ 2005-ին ավարտել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտն ու միանգամից ծառայության անցել Արցախի հանրապետության Մարտունի քաղաքում որպես սպա։ Արմանը մասնակցել է ինչպես քառօրյա ու 44-օրյա պատերազմներին, այնպես էլ 2023-ի սեպտեմբերի ռազմական գործողություննեին։
«Ուժեղ պայքարել ենք, բայց գտնվում էինք շրջափակման մեջ, զենքի մատակարարման խնդիր կար, իսկ հակառակորդի ուժի գերակայությունը ահավոր մեծ էր, դա էր հիմնական խնդիրը։ Հետո հրաման եկավ, որ զենքը հանձնենք։ Ես իմ ձեռքով շքանշաններս աղբամանն եմ գցել, որպեսզի Հակարին անցնելիս խնդիրներ չունենամ»,-պատմում է Արմանը։
Հակարիից այն կողմ մնացին ոչ միայն քսան տարվա զինվորական ծառայության ընթացքում վաստակած բազմաթիվ մեդալներն ու շքանշանները, այլև ստացած բնակարանը, իր ուժերով ստեղծած խանութը։ 2023-ի սեպտեմբերի քսանյոթին Արմանի հետ Հակարին անցան նրա արցախցի կինն ու երկու զավակները։ Այսօր հենց նրանք են օգնում նախկին զինվորականին առաջ շարժվել՝ չնայած սոցիալական բազմաթիվ դժվարություններին։
1 րոպե կարդալու




