ԿարևորՄիջազգային

ԱՄՆ-ն և Եվրոպան պետք է միասին աշխատեն․ Շոլց

Փարիզի Ելիսեյան պալատում հանդիպումից հետո Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը լրագրողների հետ խոսել է Ուկրաինային տրամադրվող օգնությունը շարունակելու անհրաժեշտության մասին։

Նախագահ Մակրոնի նախաձեռնությամբ այսօր Փարիզում արտահերթ նիստ է գումարվել, որի քննարկման թեման Ուկրաինայում ստեղծված իրավիճակն է։ Հանդիպմանը մասնակցել են Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Լեհաստանի, Իտալիայի, Իսպանիայի և Դանիայի ղեկավարները, ինչպես նաև ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն։

«Մենք ողջունում ենք խաղաղության համաձայնագրի մասին խոսակցությունները, բայց մեզ համար պարզ է, որ դա չի կարող թելադրանք լինել», — ասել է Շոլցը։

ԱՄՆ-ն ու Եվրոպան պետք է միասին աշխատեն՝ ընդգծել է նա ։ «Եվրոպայի և ԱՄՆ-ի միջև անվտանգության և պատասխանատվության հարցերում բաժանում չպետք է լինի»,-Շոլցի խոսքերն է մեջբերել է Reuters-ը։

Շոլցը նաև ասել է, որ Գերմանիան կշարունակի ներդրումներ կատարել պաշտպանության ոլորտում, և որ ԵՄ-ն պետք է ավելի ճկուն դառնա բյուջետային հարցերում, եթե նրա անդամները նախատեսում են ՀՆԱ-ի ավելի քան 2%-ը ծախսել պաշտպանության վրա:

Կարդացեք նաև

Back to top button