💫Փետրվարի 17-ը՝ Բարության ինքնաբուխ դրսևորման օրն է, որին նվիրված այսօրվա թեման կլինի բարեգործության մասին:
🎙«Սուրճ ու սեր առավոտից» հաղորդման եթերում հաղորդավարներ Սևակ Հակոբյանն ու Մարինա Գրեգը կհյուրընկալեն «Հայկական Կարիտաս» Բարեսիրական ՀԿ-ի միգրացիոն ծրագրերի հանրային կապերի պատասխանատու Տաթևիկ Թովմասյանին և «Հայկական Կարիտաս» Բարեսիրական ՀԿ-ի «Սաբինե» փոքր խմբով տուն» ծրագրի ղեկավար Թամարա Սիմոնյանին:
Հաղորդման շրջանակներում.
🖇Երեկ կայացած «ԴԵՊԻ ԵՎՐԱՏԵՍԻԼ» երգի մրցույթի մասին անդրադարձ
🖇Սպորտային, մշակութային, գիտական և այլ հետաքրքիր նորություններ
🖇Լավ երաժշտություն
🖇Ուղիղ կապ ռադիոլսողների հետ:
☎️Միացե՛ք մեզ Հայաստանի հանրային ռադիոյի ուղիղ եթերում առավոտյան ժամերին՝ սուրճի բաժակի և լավ տրամադրության հետ միասին:




