
Մահացել է իրավապաշտպան, «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Ավետիք Իշխանյանը։ Մահվան լուրը հրապարակվել է նրա ֆեյսբուքյան էջում։
Ավետիք Իշխանյանը ծնվել է 1955 թվականին Երևանում։ Նա իրավապաշտպան էր, հասարակական գործիչ, «Հայաստանի Հելսինկյան կոմիտե» հասարակական կազմակերպության ղեկավարը։
1988-ի օգոստոսից Իշխանյանը եղել է «Ղարաբաղ կոմիտեի» անդամ։
1996-ին հիմնադրել էր «Հայաստանի հելսինկյան կոմիտեն»։ Ավետիք Իշխանյանը գիտական աշխատանքների, հրապարակախոսական բազմաթիվ հոդվածների հեղինակ է։




