
Սաուդյան Արաբիան համաձայն է ընդունել Ուկրաինայում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները։ «Թագավորությունը ողջունում է գագաթնաժողովի անցկացումը Սաուդյան Արաբիայում և վերահաստատում է իր շարունակական ջանքերը՝ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև կայուն խաղաղության հասնելու համար», — ասվում է երկրի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ, որը հրապարակվել է X սոցիալական ցանցում։
#Statement | The Kingdom of Saudi Arabia commends the phone call that took place between President Donald J. Trump, President of the United States of America and President Vladimir Putin, President of the Russian Federation on 12 February 2025, and the announcement regarding the… pic.twitter.com/wrccgdrwQx
— Foreign Ministry 🇸🇦 (@KSAmofaEN) February 14, 2025
Փաստաթղթում նշվում է, որ Էր Ռիադը «բարձր է գնահատում» ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահներ Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի միջև 2025 թվականի փետրվարի 12-ին տեղի ունեցած հեռախոսազրույցը և Թրամփի հայտարարությունը Սաուդյան Արաբիայում հանդիպման հնարավորության մասին։
Ռուս գործընկերոջ հետ հեռախոսազրույցից հետո Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը լրագրողներին ասել էր, որ Պուտինի հետ հանդիպելու է Սաուդյան Արաբիայում, սակայն չէր հստակեցրել, թե կոնկրետ երբ դա տեղի կունենա։
Ավելի ուշ Սպիտակ տան ղեկավարը հայտարարել էր, որ Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի բարձրաստիճան ներկայացուցիչները հաջորդ շաբաթ Սաուդյան Արաբիայում բանակցություններ կանցկացնեն։ Առայժմ հստակ տեղեկություններ չկան, թե ինչպիսին կլինեն այդ բանակցությունները և երբ կարող են դրանք պաշտոնապես սկսվել։
Սաուդյան Արաբիան ԱՄՆ-ին համարում է իր ամենակարեւոր դաշնակիցը՝ միաժամանակ լավ հարաբերություններ պահպանելով Ռուսաստանի հետ։




