ԿարևորՄիջազգային

Զելենսկին հանդիպել է ԱՄՆ փոխնախագահի հետ. երկուսն էլ ասել են, որ գոհ են հանդիպումից

Ուկրաինայի նախագահը և ԱՄՆ փոխնախագահը հանդիպում են ունեցել Մյունխենի անվտանգության համաժողովումի շրջանակում։ Ջեյ Դի Վենսը ավելի վաղ հանդես էր եկել Ուկրաինային ամերիկյան աջակցությունը դադարեցնելու օգտին: Հանդիպումից հետո, սակայն, երկուսն էլ ասել են, որ գոհ են։

«Շատ շնորհակալ ենք նախագահ Թրամփին ամերիկյան աջակցության համար։ Այսօր լավ զրույց ունեցանք։ Մեր առաջին հանդիպումն էր։ Համոզված եմ, որ վերջինը չի լինի։ Եվ մեզ իրականում անհրաժեշտ է ավելի շատ խոսել, ավելի շատ աշխատել և պլան պատրաստել Պուտինին կանգնեցնելու և պատերազմը դադարեցնելու համար: Մենք իսկապես խաղաղություն ենք ուզում, բայց անվտանգության իրական երաշխիքներ են պետք, և կշարունակենք մեր հանդիպումները»։

Վենսը նույնպես արդյունավետ է անվանել ուկրաինական պատվիրակության հետ զրույցը։ «Կան մի շարք բաներ, որոնց վրա պետք է աշխատել, և սկզբունքորեն մեր նպատակը, ինչպես նախագահ Թրամփը նշել է, պատերազմը դադարեցնելն է։ Ուզում ենք, որ մարդիկ չզոհվեն, ուզում ենք հասնել տեւական, կայուն խաղաղության, ոչ թե այնպիսի խաղաղության, որի դեպքում Արևելյան Եվրոպան մի քանի տարուց նորից կհայտնվի հակամարտության մեջ: Մենք լավ զրույցներ ենք ունեցել այն մասին, թե ինչպես կարող ենք դրան հասնել միասին, և, իհարկե, դեռ էլի կունենանք այդպիսի զյուցներ առաջիկա օրերին, շաբաթներին և ամիսներին»,- ասել է նա:

Կարդացեք նաև

Back to top button