ԿարևորՄիջազգային

ԱՄՆ փոխնախագահն սպառնացել է Ուկրաինա զինվորականներ ուղարկել

ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսը հայտարարել է, որ Ուկրաինա զինվորականներ կուղարկեն, եթ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չհամաձայնի Ուկրաինայի երկարատեւ անկախությունը երաշխավորող խաղաղության պայմանագրին։

«Կան ազդեցության տնտեսական գործիքներ, կան, իհարկե, ռազմական ազդեցության գործիքներ»,- ասել է նա The Wall Street Journal-ին տված հարցազրույցում։

Վենսը նաեւ նշել է, որ ԱՄՆ եւ ՌԴ նախագահների բանակցությունների արդյունքում կարող է ի հայտ գալ «գործարք, որը շատերին կապշեցնի»։

Միաժամանակ հստակեցրել է, որ դեռ վաղ է խոսել, թե ուկրաինական ինչ տարածքներ կշարունակի վերահսկել Ռուսաստանը եւ ինչպիսի անվտանգության երաշխիքներ կարող են տալ ԱՄՆ եւ Արեւմտյան այլ դաշնակիցներ Ուկրաինային։

Նա առաջարկել է Ռուսաստանի հետ հարաբերությունները վերագործարկել, քանի որ մեկուսացումը Մոսկվայի դարձնում է «Չինաստանի կրտսեր եղբայր»։

Կարդացեք նաև

Back to top button