ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի առաջին հանդիպումը, հավանաբար, կկայանա Սաուդյան Արաբիայում, սակայն պաշտոնական որոշում դեռ չի կայացվել, CNN-ի փոխանցմամբ հայտնել է ԱՄՆ նախագահը։
«Մենք կարծում ենք, որ հավանաբար կհանդիպենք Սաուդյան Արաբիայում», — ասել է Թրամփը հեռախոսազրույցից ժամեր անց:
Նախագահը նշել է, որ Սաուդյան Արաբիայի առաջնորդ թագաժառանգ արքայազն Մուհամմեդ բեն Սալմանը դեր կխաղա քննարկումներում՝ ասելով. «Մենք ճանաչում ենք թագաժառանգին, և ես կարծում եմ, որ դա շատ լավ տեղ կլինի»:
Սպասվող հանդիպման ամսաթիվը դեռ «հստակ չէ», բայց ըստ Թրամփի, այն կարող է լինել «ոչ այնքան հեռավոր ապագայում»:
Թրամփը հավելել է, որ դեռևս չի պարտավորվել գնալ Ուկրաինա։




