Պաղեստինի թագավոր Աբդուլլահը II-ը մերժել է Գազայի պաղեստինցիներին ընդունելու եւ նրանց վերաբնակեցնելու ԱՄՆ նախագահ Դոնայդ Թրամփի առաջարկը։ Հորդանանը «հստակ դեմ է պաղեստինցիների տեղահանմանը», Թրամփի հետ հանդիպումից հետո ասել թագավորը, հայտնում է BBC-ին։
Իր առաջարկը ԱՄՆ նախագահը կրկնել էր Հորդանանի թագավորի հետ Սպիտակ տանը կայացած հանդիպման ժամանակ։
Ավելի վաղ Թրամփը սպառնացել էր հետաձգել Հորդանանին և Եգիպտոսին տրամադրվող օգնությունը, եթե նրանք չհամաձայնվեն ընդունել Գազայի պաղեստինցիներին։
Հորդանանը Մերձավոր Արեւելքում ԱՄՆ-ի առանցքային դաշնակիցն է ու արդեն միլիոնավոր պաղեստինցիների է ապաստանել։
Տես նաեւ Թրամփն առաջարկում է ԱՄՆ-ին «վերցնել» Գազայի հատվածը և վերաբնակեցնել պաղեստինցիներին




