ԿարևորՔաղաքական

Երեւանը թերահավատ է Մոսկվայի առաջարկների նկատմամբ. Ա. Սիմոնյան

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Երեւանի կողմից Ռուսաստանի միջնորդական ջանքերը ընդունելու հնարավորությունը քիչ հավանական է համարում, քանի որ «անցած փորձը շատ վատ հուշեր է թողել», սակայն Հայաստանը քննարկում է բոլոր առաջարկները։

Վատ հուշեր ասելով՝ խորհրդարանի ղեկավարը նկատի ունի «Հայաստանի տարածք ադրբեջանական զորքերի ներխուժման հետ կապված ՌԴ դիրքորոշումը՝ թե՛ ՀԱՊԿ-ի, թե՛ Հայաստան-ՌԴ հարաբերությունների շրջանակում»:

Նա շեշտում է, որ այսօր Ռուսաստանից հնչող հայտարարությունները, թե՞ կարող են Երեւանի եւ Բաքվի միջեւ միջնորդ լինել, հայկական կողմը դրանց թերահավատորեն է մոտենում։

Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինն անցած շաբաթ Ռուսաստանի Դաշնության դիվանագիտական աշխատողի օրվա առթիվ կազմակերպված ընդունելության ժամանակ հայտարարել էր, որ «Ռուսաստանը վճռական է անհրաժեշտ օգնություն ցուցաբերել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը՝ 2020-2022 թվականներին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների կողմից ձեռք բերված եռակողմ համաձայնագրերի մշակման հարցում, ներառյալ՝ հավասարակշռված և փոխընդունելի խաղաղության պայմանագրի դրույթների մշակումը, սահմանների սահմանազատումը և սահմանագծումը»։

Կարդացեք նաև

Back to top button