Հասարակություն

Հայաստանի դեմ մեդիատեռոր է իրականացվում, այն որոշ դեպքերում հաջողվում է. «Առանց տողատակի»

Հայաստանի դեմ մեդիատեռոր է իրականացվում։ Լևոն Սարդարյանի հեղինակային «Առանց տողատակի» հաղորդմանն այդ մասին ասել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը։

Լևոն Սարդարյանն ու պատգամավորը զրուցում են ներքաղաքական իրավիճակի, բողոքի տարբեր գործողությունների, ապատեղեկատվության դեմ պայքարի, Հայաստանի դեմ հիբրիդային պատերազմի մասին։

Ալեքսանյանի խոսքով, Հայաստանի դեմ մեդիատեռոր է իրականացվում, որը որոշ դեպքերում հաջողվում է։ Պատգամավորը նշում է՝ իրենք նախընտրում են ռեֆորմներ անել, թեկուզ վարկանիշի գնով։ Բայց կարծում է՝ բարեփոխումներն անհրաժեշտ են։ Բարեփոխումները կարող են կարճաժամկետ փուլում հանգեցնել իշխանության վարկանիշի անկմանը, բայց հետո բազմապատիկ աճի արդյունք է լինելու։

Կարդացեք նաև

Back to top button