ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Ջալալ Հարությունյանը դատապարտվեց 5,5 տարվա ազատազրկման

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանն Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանին դատապարտեց հինգուկես տարվա ազատազրկման։ Ըստ մեղադրանքի՝ Հարությունյանը 44-օրյա պատերազմի ժամանակ, լինելով Պաշտպանության բանակի հրամանատարը, անփույթ վերաբերմունք է դրսևորել ծառայության նկատմամբ, որի հետևանքով Ցորի զորամասի 20 զինծառայող հայտնվել է հակառակորդի հսկողության ներքո և զոհվել։

Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությաննյան է, 2020 թ․-ի հոկտեմբերի 16-ին «Արցախի հերոսի» կոչում է շնորհում Պաշտպանության բանակի հրամանատար Ջալալ Հարությունյանին։  Պատերազմի ավարտից հետո՝ 2022 թ-ի սեպտեմբերի 2-ին, Ջալալ Հարությունյանին մեղադրանք առաջադրվեց։ 44-օրյա պատերազմի օրերին՝ նախքան ծանր վիրավորումը ստանալը, Արցախի պաշտպանության բանակը ղեկավարած գեներալ-լեյտենանտը մեղադրվում է ծառայողական պարտականությունների նկատմամբ անփույթ վերաբերմունք դրսևորելու համար։ 

Ըստ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում ընթերցված մեղադրանքի՝ գեներալ-լեյտենանտ Ջալալ Հարությունյանը 44-օրյա պատերազմի ժամանակ՝ լինելով Պաշտպանության բանակի հրամանատար, ծառայողական անփույթ վերաբերմունքի հետևանքով Ցորի զորամասի 20 զինծառայող հայտնվել է հակառակորդի շրջափակման մեջ և զոհվել։

Մասնավորապես, ըստ քրեական գործի, Դ20 դիվիզիոնի վրա հակառակորդի հարձակման ժամանակ դիվիզիոնի հրամանատարությունը կապ է հաստատել Ջալալ Հարությունյանի տեղակալ, հրետանու գծով պետ Գենադի Բաղդասարյանի հետ, հայտնել հակառակորդի հարձակման մասին, սակայն Ջալալ Հարությունյանն ասել է, թե մոտեցողները յուրայիններ են։

Այդ սխալ հրամանի հետևանքով Ցորի զորամասի 20 զինվոր հայտնվել է հակառակորդի թիրախում ու սպանվել, իսկ զորամասն անցել է Ադրբեջանի հսկողության տակ։

Արմեն Ասրյան, զոհված զինծառայող Արթուր Ասրյանի հայրը. «Երկու անգամ պնդելով, որ մերոնք են, չեղարկվել է կրակային դիրքը թողնելու մասին հրամանը»։

Ջալալ Հարությունյանն ու նրա պաշտանը համաձայն չեն մեղադրանքին։ Ավելի վաղ փաստաբան Արսեն Սարդարյանը լրագրողների հետ զրույցում նշել էր, թե մեղադրանքն առաջադրվել է հուզական ֆոնի վրա։

Գործով տուժողների ներկայացուցիչ Լիպարիտ Սիմոնյան. «Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանին դատապարտեց 5,6 տարվա ազատազրկման։
Մեղադրողը միջնորդել էր դատապարտել 6 տարի ժամկետով ազատազրկման, իսկ տուժողների կողմից առավելագույն խիստ պատիժ՝ 8 տարի էր պահանջվել»։

Գեներալ-լեյտենանտ Ջալալ Հարությունյանը, սակայն, չի ընդունում մեղադրանքը։  Պաշտպանական կողմը հայտարարում է, որ վճիռը բողոքարկելու է։

Կարդացեք նաև

Back to top button