Հասարակություն

Համահայկական ձմեռային երկրորդ խաղերն ավարտված են

Չէի սպասում, որ այսքան լուսավոր մի տոնի կվերածվեն Ձմեռային երկրորդ խաղերը, այսօր հայտարարել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար, Համահայկական խաղերի անցկացման կառավարական կազմկոմիտեի նախագահ Արայիկ Հարությունյանը Ջերմուկում Համահայկական ձմեռային երկրորդ խաղերի փակման հանդիսավոր արարողության ժամանակ:

«Յուրաքանչյուր այսպիսի միջոցառում մեզ համար կարողությունները զարգացնելու հնարավորություն է, որովհետև գիտեք, որ Հայաստանը հատկապես վերջին տարիներին և առաջիկա տարիներին մարզական մեծ միջոցառումներ է հյուրընկալելու»,- ասել է նա։

Արայիկ Հարությունյանը նաև շնորհակալություն է հայտնել Վայոց ձորի, հատկապես՝ Ջերմուկ քաղաքի հայրենակիցներին այս հյուրընկալության համար: «Կարծում եմ, որ Ջերմուկը մի նոր տիտղոս ստացավ, և Ջերմուկը այսուհետ կհիշվի նաև՝ որպես Համահայկական ձմեռային երկրորդ խաղերի մայրաքաղաք, այնպես՝ ինչպես օլիմպիական քաղաքներն են հիշում»,- ասել է նա։

Ձմեռային երկրորդ խաղերի փակման հանդիսավոր արարողությանը ներկան են եղել հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը, Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտե» ՀԿ գործադիր կոմիտեի անդամներ, կազմկոմիտեի անդամներ:

Կարդացեք նաև

Back to top button