Արտահերթ ընտրությունները լուծում չեն։ Լևոն Սարդարյանի հեղինակային «Առանց տողատակի» հաղորդմանն այդ մասին ասել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
Լևոն Սարդարյանն ու պատգամավորը զրուցում են ընդդիմության ներսում պայքարի, արտահերթ ընտրությունների հնարավորության, ներքաղաքական իրավիճակի մասին։
Աբրահամյանի խոսքով, ընդդիմության մեջ մոտեցումները տարբեր են արտահերթ ընտրությունների վերաբերյալ։ Հանրապետականը կարծում է, որ այս պահին արտահերթ ընտրությունների գնալու իմաստ չի տեսնում։ Խոսելով ընդդիմության ներսում առկա պայքարի մասին՝ Տիգրան Աբրահամյանը նշել է, թե ընդդիմադիր դաշտում որոշ ուժեր ՀՀԿ-ին հարվածում են, քանի որ Հանրապետականն իրենից ուժ է ներկայացնում։ Ընդդիմադիր դաշտում էլ գերակայության համար պայքար միշտ ընթանում է։




