Հասարակություն

Ալեն Սիմոնյանը Լյուքսեմբուրգի փոխվարչապետի հետ քննարկել է երկու երկրների համագործակցության հարցեր

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Լյուքսեմբուրգ կատարած պաշտոնական այցի շրջանակում փետրվարի 5-ին հանդիպել է Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության փոխվարչապետ, արտաքին գործերի և արտաքին առևտրի նախարար Քսավիե Բետելի հետ: Այս մասին տեղեկացնում են ԱԺ մամուլի ծառայությունից:

Կողմերը քննարկել են երկու երկրների համագործակցությանն ու հետաքրքրություններին վերաբերող հարցերի լայն շրջանակ։

Առանձին անդրադարձ է կատարվել նաև մեր տարածաշրջանում առկա իրավիճակին, Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրին վերաբերող հարցերին և Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների հայրենադարձության թեմային:

Կարդացեք նաև

Back to top button