ԿարևորՀասարակություն

Խորապես ցնցված եմ Շվեդիայի Էրեբրու քաղաքում տեղի ունեցած հրաձգությունից․ Արարատ Միրզոյան

Խորապես ցնցված եմ Շվեդիայի Էրեբրու քաղաքում տեղի ունեցած զանգվածային հրաձգությունից, X-ի իր միկրոբլոգում գրել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ ցավակցություն հայտնելով Շվեդիայի քաղաքներից մեկում տեղի ունեցած ողբերգական միջադեպի կապակցությամբ։

«Հայաստանը համերաշխություն է հայտնում Շվեդիային, որ բախվել է այս՝ անմեղ քաղաքացիների կյանքեր խլած ողբերգական միջադեպին։ Ցավակցություններս եմ հայտնում զոհերի ընտանիքներին և շուտափույթ ապաքինում մաղթում բոլոր տուժածներին»,- գրել է նա։

Ավելի վաղ հայտնել էինք, որ 10 մարդ է մահացել Շվեդիայի Էրեբրու քաղաքի դպրոցներից մեկի հարևանությամբ տեղակայված ուսումնական կենտրոնում` հրաձգության հետևանքով։

Կարդացեք նաև

Back to top button