Առանց տողատակի

Հայցերը միջազգային ատյաններից հետ կանչել չի կարելի․ «Առանց տողատակի»

Հստակ արտաքին իրավաքաղաքական դիրքորոշում կա, որ Արցախի ղեկավարությունը պետք է ազատ արձակվի։ Միջազգային հանրությունը համաձայն չէ ռազմագերիների դատավարությանը։ Լևոն Սարդարյանի հեղինակային «Առանց տողատակի» հաղորդմանն այդ մասին ասել է «Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոն»-ի նախագահ, ՄԻԵԴ-ում հայ ռազմագերիների շահերի պաշտպան Սիրանուշ Սահակյանը։

Լևոն Սարդարյանն ու իրավապաշտպանը զրուցում են Բաքվում ընթացող դատավարության, հայ ռազմագերիների իրավունքների խախտման, նաև միջազգային ատյաններից գանգատները հետ քաշելու հնարավորության, դրա հետևանքների մասին։

Իրավապաշտպանի խոսքով, հայ ռազմագերիներն ադրբեջանական բանտերում ենթարկվում են խոշտանգումների, նրանց ազատ կամարտահայտման իրավունքը վտանգված է։ Նրանք պատժվում են մարդու իրավունքների խախտումները բարձրաձայնելու համար, գտնվում են կյանքի իրական և անմիջական վտանգի ներքո։ Նրանց իրավունքները չարաշահվում են քաղաքական նպատակներով։

Որևէ միջազգային ատյան մուտք չի ունեցել Ադրբեջան՝ հայ գերիներին հանդիպելու համար։ Սահակյանը նշել է, թե անհիմն են պնդումները, թե ՀՀ իշխանությունները ոչինչ չեն ձեռնարկում ռազմագերիների իրավունքների պաշտպանության ուղղությամբ։

Կարդացեք նաև

Back to top button