Միջազգային

«Ռուսական զինուժը Կիեւը կվերցնի ընդամենը երկու շաբաթում». Պուտինի խոսքերը միջազգային սկանդալ են առաջացրել

Նոր սկանդալ է հասունանում Ուկրաինայի իրադարձությունների շուրջ. Եվրոպական մամուլում նախօրեին տեղեկություն էր հայտնվել Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուի և Ռուսաստանի նախագահ Վլադիրմիր Պուտինի միջև կայացած հեռախոսազրույցի վերաբերյալ: Պուտինն ասել էր, որ անհրաժեշտության դեպքում ռուսական զորքերը կարող են Կիևը գրավել ընդամենը երկու շաբաթվա ընթացքում:

Բարոզուն Պուտինի խոսքերը մեջբերել էր Եվրահանձնաժողովի նիստի ժամանակ: Այսօր Կրեմլը արձագանքել է եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյայի հայտարարությանը:

Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտարարել է, որ Պուտինի խոսքերն ունեցել են այլ իմաստ և ներկայացվում են ընդհանուր ենթատեքստից առանձնացված: Նա ընդգծել է, որ եթե Բարոզուն իսկապես մեջբերել է Ռուսաստանի նախագահի խոսքերը Եվրահանձնաժողովի նիստի ժամանակ, ապա նրա արարքը դուրս է գալիս դիվանագիտական պրակտիկայի շրջանակներից:

Back to top button