
ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի երիտասարդ հետազոտողները հնարավորություն կունենան ներգրավվելու պետական տեղեկատվական քաղաքականության տարբեր ոլորտների աշխատանքներում, իսկ ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի փորձագետներին կտրամադրվի աջակցություն արևելագիտության ոլորտում գիտական գործունեություն ծավալելու համար։
Համապատասխան ռազմավարական հուշագիրը երկու կառույցների ղեկավարները՝ Գոռ Ծառուկյանն ու Գոհար Իսկանդարյանը, ստորագրել են այսօր։

«Երկու կառույցները կմշակեն և կիրականացնեն համատեղ նախագծեր արդիական հարցերի շուրջ, կկազմակերպեն գիտաժողովներ, ֆորումներ, սեմինարներ, ամառային և ձմեռային դպրոցներ, կլոր սեղաններ ու վարպետաց դասեր։ Նախատեսվում է նաև երկկողմ աջակցություն գիտավերլուծական աշխատանքների հանրայնացման հարցում»,- ասված է ԳԱԱ հաղորդագրության մեջ։




