ԿարևորՔաղաքական

Հարգանք՝ միմյանց ռազմավարական շահերի նկատմամբ․ Կոբախիձե

Մեր գործընկերությունը խորապես արմատավորված է պատմական հանգամանքներով և մեր բարեկամությունը դարերի պատմություն ունի, Երևանում կայացած Հայաստանի և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստից հետո ՀՀ-ի և Վրաստանի վարչապետերի համատեղ հայտարարությունների ժամին ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն:

«Աշխարհը լի է մարտահրավերներով և դրանց հաշվի առնելը խիստ կարևոր է, ինչը ևս ընդգծում է համագործակցության կարևորությունը։ Մենք կարող ենք միասին հոգ տանել մեր համատեղ ազգային շահերի պաշտպանության հարցում։ Այս իմաստով մեր համագործակցությունը կենսական կարևորություն ունի։ Շատ կարևոր է, որ հարգանք դրսևորենք ռազմավարական շահերի, ինքնիշխանության, տարածքային ամբողջականության հանդեպ: Եվ այս առիթից օգտվելով՝ ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր բարեկամներին՝ պաշտպանելու համար մեր անձեռնմխելիությունը և ինքնիշխանությունն ամենաբարձր մակարդակներում»,- ասել է Իրակլի Կոբախիձեն։

Վրաստանի վարչապետը կարևորել է  նաև Հայաստանի հետ տնտեսական հարաբերությունների զարգացումը։

«Մենք շատ բավարարված ենք տնտեսական ասպարեզում առկա դրական միտումներով։ Տնտեսական և առևտրային ասպարեզները ունեն նաև զարգացման ներուժ, որը մենք կփորձենք լավագույնս օգտագործել»,-ասել է Կոբախիձեն։

Կարդացեք նաև

Back to top button