
Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին պաշտոնական այցով ժամանել է Երևան, հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։
Օդանավակայանում Վրաստանի ԱԳ նախարարին դիմավորել է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը:
Մանրամասները՝ տեսանյութում։
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի գլխավորած պատվիրակությունը հունվարի 30-ին աշխատանքային այցով կժամանի Հայաստանի Հանրապետություն։
«Նախ, տեղի կունենա վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Կոբախիձեի առանձնազրույցը, այնուհետև երկու երկրների վարչապետների գլխավորությամբ կկայանա Հայաստանի և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստը»,- հայտնել են ՀՀ կառավարությունից:




