Առանց տողատակի

Անհրաժեշտ է հրաժարվել պրուսա-խորհրդային բանակային համակարգից. «Առանց տողատակի»

Փոքր երկրների համար համապարփակ անվտանգության համակարգ է հարկավոր։ Իրական խաղաղության օրակարգը սրա մասին է, երբ յուրաքանչյուր քաղաքացի գիտի իր դերը։ Լևոն Սարդարյանի հեղինակային «Առանց տողատակի» հաղորդմանն այդ մասին ասել է պահեստազորի սպա, իրավաբան Նարեկ Ներսիսյանը։

Լևոն Սարդարյանն ու իրավաբանը ՀՀ ԶՈՒ կազմավորման օրը զրուցում են բանակի բարեփոխումների, խնդիրների, Հայաստանի ռազմարդյունաբերական համակարգի, մարտահրավերների և այդ ուղղությամբ կատարվող քայլերի մասին։

Պահեստազորի սպայի խոսքով, բանակի զարգացման հայեցակարգով ժամկետային ծառայությունը կարող է դառնալ վեց ամիս։ Բանակի զարգացման հայեցակարգը ծավալուն փաստաթուղթ է, որը ընդգրկում է ոչ միայն բանակը, այլև անվտանգության բազմաթիվ հարցերի է պատասխանում։ Բանակի կերպափոխման դրույթներով փոփոխվելու է ժամկետային, պայմանագրային զինծառայության բնույթը։ Հայեցակարգը, ըստ Ներսիսյանի, մարդակենտրոն չէ, և դա ամենալուրջ թերությունն է։ Այն ավելի շատ վարձկան բանակի, քան արժեքային համակարգի շուրջ բանակի մասին է։

Կարդացեք նաև

Back to top button