Վերնատուն

«Հայարտ» կենտրոնը վերականգնում է թանգարանային հարթակը․ «Վերնատուն»

«Հայարտ» կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Սոնա Հարությունյանը խոսում է կենտրոնի նոր կարգավիճակի և ռազմավարության մասին։

Հայարտ կենտրոնը նա տեսնում է որպես ժամանակակից արվեստի հանրահռչակման հարթակ, ինչպես եղել է տարիներ առաջ, երբ համարվում էր Ժամանակակից արվեստի թանգարանի մասնաճյուղ։

Սոնա Հարությունյանը կարևորում է ինստիտուցիոնալ գործունեությունն ու համագործակցությունները, բուն ցուցադրությունից բացի, մասնագիտական հմտություններ փոխանցող հարթակ ստեղծելը, որտեղ պարբերաբար կլինեն վարպետության դասեր, զեկույցներ, պանելային քննարկումներ և համագործակցություն միջազգային այն թանգարանների կամ կենտրոնների հետ, որոնց գաղափարներն ու գործունեությունն ուղղված են արվեստի հանրահռչակմանը և ունեն մեծ հավաքածուներ։

Սոնա Հարությունյանը կարևորում է Հայարտի թանգարանային կարգավիճակը, որը կունենա իր մշտական հավաքածուն և ցուցադրությունը, ինչպես ինքն է ասում, հնարավորություն կտա հեշտորեն շրջանցելու միջազգային թանգարաններին ու կառույցներին դիմելու բարդույթները:

«Հյուրերին ավելի շատ գրավում է Հայարտի ճարտարապետությունը, շատերն այն համեմատում են Գուգենհայմի թանգարանի հետ և ասում են, որ սա երևանյան Գուգենհայմն է, բոլորը հիացած են, ես օբյեկտիվ հայտնում եմ բոլոր միջազգային այցելուների կարծիքը, բայց բոլորին մտահոգում է Հայարտի ներքին հարդարման, լուսավորության, տարածքի անբարեկարգ վիճակի հարցը», – ասում է Սոնա Հարությունյանը և հավելում, որ Հայարտում պետք է ցուցադրվի միջազգային դաշտում մրցունակ արվեստ, արվեստ, որը կխթանի կարևոր հարցադրումների վերհանմանը և հնարավորություն կտա հայ արվեստագետներին վերանայել իրենց արվեստի վերաբերյալ մոտեցումները և լինել նույն հարթակում միջազգային արվեստագետների հետ։

Կարդացեք նաև

Back to top button