
Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը մոտ ապագայում կժամանի Հայաստան։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հանձնաժողովի արտահերթ նիստի ժամանակ այս մասին հայտնել է ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը։
Հովհաննիսյանը սպասվող այցի վերաբերյալ մանրամասներ չի ներկայացրել, սակայն նշել է, որ կքննարկվեն համագործակցությանը վերաբերող տարբեր հարցեր:
«Մոտ շաբաթներին կունենանք Եվրոպական Միության բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի այցը Հայաստան»,- տեղեկացրել է Հովհաննիսյանը՝ հավելելով, որ նախատեսվում են նաև այլ բարձրաստիճան այցելություններ։




