ԿարևորՀասարակություն

Բարբին և Եղեգնաձորը կդառնան քույրեր

Բարբի միավորված համայնքի քաղաքային խորհուրդը դեկտեմբերին որոշում է կայացրել ակտիվ կապեր հաստատել Եղեգնաձոր քաղաքի հետ, որը ապագայում կվերածվի քաղաքային գործընկերության։

Քաղաքները կհամագործակցեն համայնքային, մշակութային և կրթական բնագավառներում, կխթանեն զբոսաշրջությունը։

Գերմանիայում ՀՀ դեսպան Վիկտոր Ենգիբարյանը Բարբիի քաղաքապետ Յորն Վայներտի հրավերով մասնակցել է Բարբի քաղաքի ամենամյա ընդունելությանը, որին հարյուրավոր հյուրերի կողքին ներկա էին ԳԴՀ Բունդեսթագի պատգամավորներ Մարտին Քրյոբերը (ՍԴԿ), Թինո Զորգեն (ՔԴՄ), Սաքսոնիա-Անհալթ դաշնային երկրամասում ՀՀ պատվավոր հյուպատոս Միխայել Շմիդտը, ասված է դեսպանության հաղորդագրության մեջ։

Դեսպան Ենգիբարյանը ողջունել գործընկերության որոշման մասին քաղաքային խորհրդի որոշումը և գրառում կատարել Բարբի քաղաքի ոսկե գրքում։

Կարդացեք նաև

Back to top button