ԿարևորՔաղաքական

Քննարկվել են Հայաստանի և Խորվաթիայի միջև հարաբերությունների զարգացմանն ու երկկողմ օրակարգի ընդլայնմանը վերաբերող հարցեր

Դավոսի Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակում կայացել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Խորվաթիայի Հանրապետության վարչապետ Անդրեյ Պլենկովիչի հետ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Խորվաթիայի միջև հարաբերությունների զարգացմանն ու երկկողմ օրակարգի ընդլայնմանը վերաբերող հարցեր։ 

Կողմերը կարևորել են առևտրատնտեսական համագործակցության խթանումը՝ ընդգծելով փոխգործակցության նոր հնարավորությունների ստեղծման անհրաժեշտությունը։ 

 Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային և միջազգային նշանակության մի շարք հարցերի շուրջ՝ շեշտելով համագործակցության և երկխոսության շարունակականության կարևորությունը։

Կարդացեք նաև

Back to top button