✍Ձեռագրի միջազգային օր
Հաղորդավարներ Սևակ Հակոբյանն ու Մարինա Գրերգը այսօրվա թողարկմանը կանդրադառնան Ձեռագրի միջազգային օրվան:
Ինչո՞ւ են ձեռագրերը կարևոր մեր կյանքում: Ի՞նչ գաղտնիքներ են թաքնված ձեռագրերի ետևում: Անդրադարձ ձեռագրերի նշանակությանը և տարբեր ժամանակների ձեռագիր նամակներին: Հատուկ հյուր՝ Հոգեբանական գիտությունների թեկնածու, «Ժեստ» հոգեբանական կենտրոնի հիմնադիր-տնօրեն Մարիամ Մեհրաբյան:
🎙️Եթերում կլինի նաև լավ երաժշտություն, անդրադարձ Սյունիքի բարբառին և կապ հավատարիմ ռադիոլսողների հետ։




