Առանց տողատակի

Ինքս եմ ցանկանում, որ ինձ ուղղված մեղադրանքները հետաքննվեն. «Առանց տողատակի»

Ընդդիմությունը մոլորության մեջ է, վաստակ չունեն ԲԴԽ անդամի թեկնածությունը հետ կանչելու հարցում։ Լևոն Սարդարյանի հեղինակային «Առանց տողատակի» հաղորդմանն այդ մասին ասել է փաստաբան, ԲԴԽ անդամի նախկին թեկնածու Ալեքսանդր Սիրունյանը, որը նախօրեին հետ էր կանչել իր թեկնածությունը։

Լևոն Սարդարյանն ու փաստաբանը զրուցում են Բարձրագույն դատական խորհրդի անդամի թեկնածությունը հետ կանչելու, Սիրունյանի հասցեին ընդդիմության մեղադրանքների, նաև ներքաղաքական իրավիճակի վերաբերյալ։

Սիրունյանի խոսքով, քանի դեռ փարատված չեն կասկածները, մեղմ ասած, պատշաճ չէ իր առաջադրումը ԲԴԽ անդամի պաշտոնում։ Եթե իր թեկնածությունը չհաներ, կուսակցությունը քվեարկելու էր իր օգտին, իսկ ընդդիմությունը որևէ ներդրում չի ունեցել այդ հարցում։

Փաստաբանը նշել է, թե իրեն մեղադրել արցախահայության նկատմամբ վատ վերաբերմունքի մեջ, միայն կարող է ժպիտ առաջացնել։ «Բայց Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը քաղաքացի և իրավաբան Սիրունյանը հարցեր ունի։ Այդ հարցերն ունեցել եմ, հիմա էլ ունեմ»,- նշել է փաստաբանը։

Սիրունյանի կարծիքով, Հայաստանում դատական համակարգը զարգանում է, բայց դեռ բազում խնդիրներ կան։ Որպես այդ խնդիրների առաջին լուծում, առաջարկում է դատավորների աշխատավարձը բարձրացնել մինչև 3 մլն դրամ։

Կարդացեք նաև

Back to top button