ԿարևորՏնտեսական

Աշխարհում 2769 միլիարդատեր կա՝ 15 տրլն դոլար ընդհանուր կարողությամբ. Oxfam

Անցած տարի աշխարհի գերհարուստների կարողությունն ավելացել է 2 տրլն դոլարով, այն դեպքում, երբ աղքատության սահմանից ներքեւ գտնվողների թիվը չի փոխվել, հայտարարել է Oxfam բրիտանական միջազգային հումանիտար կազմակերպությունը։  

Oxfam-ի «Գաղութատիրության անարդար աղքատությունը և անարդար հարստությունը» զեկույցը հրապարակվել է Տնտեսական համաշխարհային ֆորումին նախօրեին։ Դավոսի ամենամյա համաժողովը սկսվում է այսօր։

Կազմակերպության զեկույցում նշվել է, որ միլիարդատերերի թիվը մեկ տարում ավելացել է 204-ով, իսկ նրանց հարստությունը 2024-ին 2023-ի համեմատ աճել է երեք անգամ ավելի արագ։

Համաշխարհային բանկի տվյալներով՝ աղքատության շեմից ներքեւ գտնվողների թիվը 1990 թվականից ի վեր չի փոխվել։

Oxfam-ի վերլուծաբանները փագտել են, որ աղքատության կրճատման գործընթացը հայտնվել է փակուղում. աշխարհի բնակչության 44 տոկոսը օրական 6,85 դոլարից պակաս եկամուտ ունի։

«Հարստության աճող կենտրոնացումը հանգեցնում է մոնոպոլ իշխանության ձեւավորման, երբ միլիարդատերերը գնալով ավելի շատ ազդեցություն են ունենում հասարակական մտքի վրա»,- ասված է զեկույցում։

Oxfam-ի «Գաղութատիրության անարդար աղքատությունը և անարդար հարստությունը» զեկույցը հրապարակվել է Տնտեսական համաշխարհային ֆորումին նախօրեին։ Դավոսի ամենամյա համաժողովը սկսվում է այսօր։

Կարդացեք նաև

Back to top button