Հայաստանի Պրեմիեր լիգայի 2024/25 մրցաշրջանի միջնամասում, ձմեռային դադարի ժամանակ ինչպե՞ս են ակումբները նախապատրաստվում գարնանային հատվածին, ո՞ր թիմն ինչ նպատակներ է իր առջև դնում:
Հայաստանի ֆուտբոլի առաջնության բարձրագույն լիգայի որոշ ակումբներում փոփոխություններ են տեղի ունենում: Յուրաքանչյուրից կան նորություններ: Նոր տրանսֆերներ կատարելով՝ թիմերի մի մասը համալրվում է նոր ֆուտբոլիստներով արտերկրից: Նաև հենց հայկական ակումբների միջև են տրանսֆերային գործարքներ կնքվում:
Հետևում ենք նաև արտերկրյա ակումբներում հանդես եկող հայ ֆուտբոլիստներին: Հենրիխ Մխիթարյանը հիանալի մրցաշրջան է անցկացնում Միլանի «Ինտերի» կազմում և իր ակումբի հետ հավակնում է նոր տիտղոսների: Առաջիկա տարիներին արդյո՞ք Սպերցյանին, Տիկնիզյանին, Սևիկյանին ու Հայաստանի ազգային հավաքականի կազմում հանդես եկող հայ տաղանդավոր այլ ֆուտբոլիստներին էլ կարող ենք տեսնել եվրոպական գրանդ-ակումբների կազմերում:
Քննարկում ենք Հայաստանի ներքին առաջնությունում լեգիոնականներին ու հայ ֆուտբոլիստներին, երիտասարդներին վերաբերվող հարցերը:
«Սպորտքաստ» հաղորդման հյուրը Fast-Sport հեռուստաալիքի մարզական մեկնաբան Սուրեն Մելիքսեթյանն է:




