Առանց տողատակի

Ռուսաստանը սահմանազատման քարտեզներ չի տրամադրում, որ չվնասի Ադրբեջանին. «Առանց տողատակի»

Լևոն Սարդարյանի հեղինակային «Առանց տողատակի» հաղորդմանն այդ մասին ասել է քարտեզագետ Ռուբեն Գալչյանը։ Լևոն Սարդարյանն ու քարտեզագետը զրուցում են սահմանազատման գործընթացը Տավուշի մարզից շարունակելու, ԽՍՀՄ ԳՇ կազմած քարտեզների, Հայաստանի՝ գործընթացից ձեռքբերումների և կորուստների մասին։

Քարտեզագետի խոսքով, սահմանազատման հիմքում, ըստ Ալմա-Աթիի հռչակագրի, 1975թ. վարչական քարտեզներն են։

1926թ. քարտեզներով Հայաստանը 30 948 քառակուսի կիլոմետր էր, իսկ 70-ականներին՝ 1200 քառակուսի կիլոմետրով պակաս։

Ադրբեջանինը՝ ընդհակառակը, 2000 քառակուսի կմ-ով աճել է՝ ի հաշիվ հարևանների։ Գալչյանը կարծում է՝ Ռուսաստանը երբեք չի բերի այդ քարտեզները, որովհետև իր դաշնակից Ադրբեջանը դրանցով կփոքրանա։

Քարտեզագետը կարծում է, եթե Ալիևը շարունակի սահմանագծումը իր ընդունած պայմանով, 240 քառակուսի կմ պիտի վերադարձնի Հայաստանին։ Վստահ է՝ Ադրբեջանը Արևմուտքի ճնշմամբ է պարտավորվել շարունակել սահմանազատումը, և Արևմուտքը պիտի շարունակի իր ճնշումները, որ Բաքուն չհրաժարվի սահմանազատումից։

Կարդացեք նաև

Back to top button